Մատչելիության հղումներ

Հունգարական ընդդիմությունը պահանջում է «բարոյապես սնանկ» Օրբանի հրաժարականը


Ադրբեջան -- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը (ձ) եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքու, 30-ը հունիսի, 2012թ․

Ադրբեջան -- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը (ձ) եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքու, 30-ը հունիսի, 2012թ․

Հունգարիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ղեկավար Աթիլլա Մեշտերհազին, հունգարական Politics.hu կայքի փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը «բարոյապես սնանկ է» եւ պետք է հրաժարական տա, քանի որ նա անձամբ է կայացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը՝ իմանալով, որ վերջինս կարող է ազատ արձակվել։

Նույն օրն ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսում Օրբանը հայտարարել էր․ - «Մեր այդ որոշման հետեւանքով մեզ համար որեւէ անսպասելի բան չի կատարվել»։

Վարչապետը հավելել էր, որ որոշումը կայացվել է կառավարական մակարդակով եւ բոլոր այն նախարարությունները, ում հետ այս խնդիրը առնչություն ուներ, մասնակցել են, սակայն ինքը «բնականաբար, ինչպես միշտ» անձամբ է կայացրել վերջնական որոշումը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, հիշեցնենք, օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG