Մատչելիության հղումներ

Բարոզուն կոչ է անում Եվրամիությունը «պետությունների ֆեդերացիա» դարձնել


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթում կոչ է արել Եվրոպական միությունը դարձնել «պետությունների ֆեդերացիա»։

Բարոզուն հավելել է, թե ինքը «գերտերություն» ստեղծելու կոչ չի անում, սակայն անհրաժեշտ է համարում խորացնել Եվրոպական միության ինտեգրացիան, քանի որ «հին գաղափարները» այլեւս չեն աշխատում եւ չեն կարող փրկել եվրոն կործանումից։

Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է եվրագոտու բանկային համակարգի միացյալ վերահսկողական մեխանիզմ ստեղծելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG