Մատչելիության հղումներ

Լիբիայում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանը


Երեկ երեկոյան Լիբիայի Բենգազի քաղաքում սպանվել են այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս երեք ամերիկացիներ։ Այդ տեղեկությունը հաստատել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Դիվանագետը եւ մյուս ամերիկացիները սպանվել են, երբ վրդովված ամբոխը` զինված ինքնաշեն ռումբերով եւ նռնակներով, հարձակվել է Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա։ Ամբոխը թալանել է շենքը, ապա` հրդեհել։

Այդպիսով հարձակվողները իրենց վրդովմունքն են հայտնել մի ֆիլմի կապակցությամբ, որը, ըստ նրանց, անարգում է Մուհամեդ մարգարեին եւ որը նկարահանել է իսրայելական ծագմամբ ամերիկացի Սամ Բեյսայլը։

Բեյսայլը հայտնել է, որ իր ֆիլմը Եգիպտոսում Ղպտի ուղղափառ եկեղեցու հետեւորդների նկատմամբ մահմեդական մեծամասնության կողմից գործադրվող ճնշումների մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG