Մատչելիության հղումներ

Երեւանից Հալեպ վերադարձող սիրիահայեր են զոհվել


Երեքշաբթի օրը Երեւանից Հալեպ թռչող Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռի երեք ուղեւորներ, ինչպես նաեւ նրանց տեղափոխող տաքսի ավտոմեքենայի սիրիահայ վարորդը Հալեպի օդանավակայանի ճանապարհին կրակահերթերի տակ են ընկել ու զոհվել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, զոհվածներն են` Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:

Միջադեպի հետեւանքով սիրիահայերից եւս շուրջ մեկ տասնյակը վիրավորվել են:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG