Մատչելիության հղումներ

Բուլղարիա - Հայաստան՝ 1:0


Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր Սոֆիայում 0:1 հաշվով պարտություն կրեց Բուլղարիայի թիմից։

Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Ստանիսլավ Մանոլեւը։

Խաղը աչքի ընկավ կոպտությամբ, մրցավարը մոտ մեկ տասնյակ դեղին քարտ ցույց տվեց երկու թիմերի ֆուտբոլիստներին, իսկ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականից՝ երկու, Բուլղարիայից՝ մեկ ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից։

Ընտրական փուլի երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը վաստակել է 3 միավոր։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին Երեւանում՝ Իտալիայի հավաքականի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG