Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին


Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - ԵՄ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին: Ֆիլիպ Լեֆորը հայտնել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին, նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրագործվող ծրագրերի միջոցով:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել հարաբերությունների զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման արդյունքում ստեղծված իրավիճակին, որը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին, տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG