Մատչելիության հղումներ

Լըֆորը մտահոգություն է հայտնել Սաֆարովի ներման կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին:

Ինչպես փոխանցում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին եւ տարածաշրջանային հարցերի:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. - «Առաջին հերթին ԵՄ-ն կարող է հատուկ փաստաթղթով ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով եւ եթե կողմերից մեկը խախտի այդ սկզբունքը, վերջինիս նկատմամբ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»:

Իր հերթին, Ֆիլիպ Լըֆորն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Լըֆորը եւս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ եւ հիշեցրել, որ ԵՄ-ն դատապարտում է նման քայլը, ինչը վնաս է հասցնում նաեւ հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ վարչապետը հույս է հայտնել, որ արդեն 2013 թվականի վերջին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG