Մատչելիության հղումներ

Ձորակապի բնակիչները պահանջում են նոր ընտրություններ


Ձորակապի ընտրությունները կռիվ են գցել գյուղում
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00
Ձորակապ գյուղի մի խումբ բնակիչներ այսօր բողոքելու էին եկել Շիրակի մարզպետարան` պահանջելով անվավեր ճանաչել անցած կիրակի կայացած քվեարկության արդյունքերը եւ անցկացնել համայնքապետի նոր ընտրություններ:

Խնդիրն այն է, որ այս գյուղում գործող գյուղապետ Զարզանդ Սահակյանը (ՀՀԿ) ընդամենը 4 ձայնի առավելությամբ է հաղթել իր մրցակցին` անկուսակցական Արամ Մարտիրոսյանին:

Վերջինիս համակիրներն էլ հենց պահանջում են նոր ընտրություններ` պնդելով, որ գործող գյուղապետը հաղթել է գյուղում գրանցված, բայց չբնակվող Վրաստանի հայազգի քաղաքացիների ձայների հաշվին:

«2008 թվի պատերազմի ժամանակ եկել-գրանցվել էին, որպեսզի Ռուսաստան գնան` աշխատելու: Այսօր եկել գյուղի ընտրություններին մասնակցել են, բնականաբար` ձայնը տվել են գործող գյուղապետին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բողոքավորներից մեկը:

«Ոչ մի ժամ նրանք չեն բնակվել Ձորակապում: Այսօր եկել են, ընտրություն են անում, գյուղի բախտն են որոշում, թե ով պիտի լինի գյուղապետ: Պահանջում ենք իշխանություններից, որ չեղյալ հայտարարեն ընտրությունները, նոր ընտրություն դնեն», - հավելեց մեկ այլ ձորակապցի` հավելելով. - «Տարբերությունը 4 ձայն է, որից 18-ը ախալքալաքցիք են ընտրել»:

Մինչդեռ, թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որեւէ դիմում-բողոք ձորակապցիներից չի ստացվել:

Բողոքավորներին ընդունեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, եւ այդ հանդիպման ժամանակ Ձորակապի բնակիչները վրդովված ասում էին, թե Մալարիկի ոստիկանության պետը ուղղորդել է ընտրողներին, թե ում օգտին պետք է քվեարկել. - «Իրավունք ունի՞»:

Ձորակապցիները հայտնեցին, որ պատրաստ են ընդհուպ փակել Երեւան – Գյումրի մայրուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG