Մատչելիության հղումներ

Հայաստանը վավերացրեց ԱՊՀ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը


Հայաստանի խորհրդարանը այսօր վավերացրել է ԱՊՀ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը, որը ԱՊՀ անդամ ութ երկներ` այդ թվում Հայաստանը, ստորագրել էին անցած տարի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

Պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվել էին շուրջ երկու տասնամյակ: Այն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստորագրելուց հետո ասել էր, թե «իրենց համար անսպասելիորեն համաձայնեցին պայմանագիր կնքել ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել էր, թե «այսօր պատմական օր է»:

Արեւմտյան փորձագետները, անդրադառնալով պայմանագրին, փաստել էին, որ այս հարցի շուրջ համաձայնության գալու արագացված տեմպերը ակամայից հիշեցնում են Վլադիմիր Պուտինի վերջին հոդվածը` նախկին Խորհրդային Միության տարածքում Եվրասիական միություն ստեղծելու շուրջ. ծրագիր, որն Արեւմուտքում շատերն են բնորոշում որպես նախկին Խորհրդային Միությունը վերակազմավորելու փորձ։

Պայմանագիրը խորհրդարանի վավերացմանն էր ներկայացվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG