Մատչելիության հղումներ

Ազատ գոտու ստեղծման ներդրումները` ըստ նախանշվածի


«ՌԱՕ Մարս» ընկերության եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված աշխատանքների ընթացքն է քննարկվել «Սիտրոնիկս» ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորած պատվիրակության հետ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սերգեյ Ասլանյանը նշել է, որ ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են ըստ նախանշված ժամկետների:

Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:

Վարչապետը կարեւորել է «Սիտրոնիկս»-ի հետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ եւ արդյունավետ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG