Մատչելիության հղումներ

Նախագահը պարգեւատրեց հաղթանակած շախմատիստներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգեւներ շնորհելու մասին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարգեւատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգեւատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

Նախագահի այլ հրամանագրերով, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում շախմատի զարգացումը խթանելու համար Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, Արմեն Աղուզումցյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG