Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը օդանավակայանում դիմավորել է Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին


ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:

Այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի կունենա ընդունելություն եւ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG