Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները


Սեպտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովի հետ:

Փոխնախարարներ Քոչարյանն ու Դենիսովը, արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկել եւ ամփոփել են նույն օրը հանդիպմանը նախորդած Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների արդյունքները, որոնք նվիրված են եղել երկու պետությունների համագործակցությանը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG