Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն 2008-ի իրադարձություններից դասեր չի քաղել»


Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին Թբիլիսիում արած հայտարարության համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական կոշտ է արձագանքել անցած հինգշաբթի օրը Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանը, թե «ՆԱՏՕ-ն Վրաստանի ապագա տունն է»։

Արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը սեպտեմբերի 10-ին ասել է, թե «ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել Հարավային Կովկասում 2008 թվականի ողբերգական իրադարձություններից եւ Վրաստանին քաջալերող ուղերձներ է հղում»։

Նա ասել է, թե Մոսկվայի համոզմամբ, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին գաղափարը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը, եւ Վրաստանի ղեկավարներին է'լ ավելի է խրախուսում աչք փակել տարածաշրջանի քաղաքական իրականության վրա։

2008 թվականի օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո Հարավային Օսիան եւ Աբխազիան իրենց անկախ պետություններ են հռչակել։ Այդ կազմավորումների անկախությունը համաշխարհային տերություններից պաշտոնապես ճանաչել է միայն Ռուսաստանը։

Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միության պետությունները պնդում են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կազմում են։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հավաստիացրել է, թե «Վրաստանը շարունակելու է առաջ ընթանալ դեմոկրատիայի ուղղությամբ»։

Նա ասել է, թե դրա ապացույցը կլինեն հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Վրաստանի ապագան Վրաստանի ձեռքում է, բայց ուզում եմ իմանաք` ի դեմս ՆԱՏՕ-ի Վրաստանը բարեկամ ունի, ՆԱՏՕ-ն Վրաստանի ապագա տունն է»,- սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG