Մատչելիության հղումներ

Կոսովոյի «վերահսկվող» անկախությունը մոտենում է ավարտին


Միջազգային քաղաքացիական գրասենյակը (ICO), որը 2008 թվականին Կոսովոյի՝ Սերբիայից անկախություն հայտարարելուց հետո ստեղծվել էր արեւմտյան ուժերի կողմից եւ վերահսկում էր Կոսովոյի անկախացման գործընթացը, այսօր ավարտել է իր առաքելությունը՝ նշանավորելով Կոսովոյի հերթական քայլը դեպի լիակատար ինքնիշխանություն։

ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությունը եւ Եվրոպական միության EULUX իրավապահ առաքելությունը առայժմ կշարունակեն գորել Կոսովոյում։

Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տասին ICO-ի փակումը գնահատել է որպես «շրջադարձային իրադարձություն Եվրոպայի նորագույն ազգության կայացման ճանապարհին»։ Նա նաեւ ասել է, որ Կոսովոն ձգտելու է ինտեգրվել միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG