Մատչելիության հղումներ

Հալեպում ականապատված մեքենայի պայթյունից 17 մարդ է զոհվել


Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հալեպում ականապատված մեքենայի պայթյունից 17 մարդ է զոհվել, շուրջ 40 մարդ վիրավորվել է։

Պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտարարել է, որ պայթյունը իրականացրել են ահաբեկիչները՝ իշխանությունները այսպես են բնութագրում նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հրաժարականը պահանջող ապստամբներին։

Շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հալեպում կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ բախումները չեն դադարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG