Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հաղթեց Հունգարիային


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիրակի օրը 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ, վաստակելով 19 միավոր, մոտ է երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալուն։

Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով հաղթեց Զոլտան Ալմասիին, Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը՝ սեւերով, Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակներով ոչ ոքի խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Ջուդիթ Պոլգարի եւ Ֆերենց Բերկեսի հետ։

Այսպիսով, հեղինակավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները տարան 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ ոքի եւ մեկում պարտություն կրեցին։

Նույնքան՝ 19 միավոր ունի միայն Ռուսաստանի թիմը, որին, սակայն, Հայաստանի հավաքականը գերազանցում է անցկացված բոլոր խաղերի արդյունքներով՝ համապատասխանաբար, 29 եւ 28.5 միավոր։

Հայաստանի կանանց թիմը այսօր 2.5:1.5 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին եւ օլիմպիադան ավարտեց 16 միավորով՝ ապահովելով իր տեղը առաջին տասնյակում։

Հայաստանցի շախմատիստուհիները օլիմպիադայում անցկացրած 11 հանդիպումներից 8-ում հաղթանակ տոնեցին, 3-ում պարտություն կրեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG