Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը դատապարտում են Սաֆարովի ազատ արձակումը


Ամերիկահայերը դատապարտում են Սաֆարովի ազատ արձակումը
please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը ուրբաթ օրը Լոս Անջելեսում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման առնչությամբ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ զրուցել է սփյուռքահայ լրագրող Հարութ Սասունյանի հետ։

«Ազատություն»․ - Ամերիկահայությունը ինչպե՞ս արձագանքեց Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու լուրին։

Սասունյան․ - Ամերիկահայությունը խիստ զայրացած է այս տգեղ երեւույթից՝ լկտի վերաբերմունքից թե՛ Հունգարիայի, եւ թե՛ Ադրբեջանի։ Մեկ բան հստակ է բոլորին, որ հայ ժողովուրդը, մանավանդ Արցախի հայությունը չի կարող ապրել այսպիսի կացնահարող ոճրագործների լծի տակ։ Արցախը պետք է լինի ինքնիշխան, անկախ պետություն եւ չի կարելի համատեղել հայ ժողովրդին եւ ազերի արդյունարբու մարդասպաններին, որ քնած տեղը մարդուն սպանում են։

«Ազատություն»․ - Դուք որեւէ աշխատանք տանո՞ւմ եք Միացյալ Նահանգների Կոնգրեսում եւ Սպիտակ տանը։ Ի՞նչ եք անում այս հարցի կապակցությամբ։

Սասունյան․ - Ամերիկյան շատ քաղաքական դեմքեր՝ Կոնգրեսի անդամներ, սենատորներ հայտարարություններ են արել՝ քննադատելով թե՛ Ադրբեջանի նախագահի ներում շնորհումը, եւ թե՛ Հունգարիայի արտահանձնումը։ Ամենակարեւորը՝ Ամերիկայի նախագահն ինքը քննադատել է եւ հաշիվ է պահանջել, նաեւ՝ պետքարտուղարությունը։ Հիմա մի շարժում կա․ այդ շարժումը մենք պետք է ակտիվ պահենք եւ ավելի ընդլայնենք, որպեսզի մի տեղ հասնի, որ ամերիկացիները, եւ նաեւ այլ պետություններ՝ սկսելով հայկական պետությունից, սկսենք հասկանալ, որ միակ լուծումը՝ Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույն պետության մեջ ապրեն։ Մենք չենք կարող այսպիսի մարդասպանների հետ գործ ունենալ։

«Ազատություն»․ - Դուք հիմա պատրաստվում եք շարունակել պայքարը մինչեւ Ռամիլ Սաֆարովը հայտնվի բանտո՞ւմ։ Ի՞նչ եք պատրաստվում անել։ Օբաման դատապարտեց, բայց սրանով բավարարվելո՞ւ է հայ համայնքը։

Սասունյան․ - Այս բոլորը երկրորդական է։ Ռամիլ Սաֆարովը ոճրագործ է՝ գիտենք այդ մասին։ Ազերիները ոճրագործների ոհմակ են՝ գիտենք։ Հունգարացիները փողի համար ամենաանբարոյական գործարքի մեջ են մտել։ Մեզ չի հետաքրքրում հիմա Ռամիլ Սաֆարովը ո՞ւր է ապրում։ Դա բան չի փոխի մեզ համար, դա միայն զգացական վերաբերմունք է։ Մեզ միայն հետաքրքրում է, որ Արցախը անկախանա, դա է մեր ուզածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG