Մատչելիության հղումներ

Քաբուլում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ պայթյունից 6 մարդ է զոհվել


Աֆղանստանի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հարեւանությամբ այսօր ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ, եւս առնվազն 5-ը վիրավորվել են։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Քաբուլի տվյալ շրջանում են տեղակայված նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատունը եւ այլ երկրների դիվանագիտական առաքելություններ։

Հարձակումը տեղի է ունեցել, երբ Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հավաքվել էին` նշելու հակաթալիբանյան ուժերի հրամանատար Ահմադ Շահ Մասուդի մահվան 11-ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG