Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Սիրիայի դեմ


Եվրամիության արտգործնախարարները այսօր Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության հարցում։

Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խնդրել են ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին մինչեւ հոկտեմբեր նախապատրաստել պատժամիջոցների նոր փուլը։

Նախարարները համաձայնել են նաեւ ավելացնել մարդասիրական օգնությունը Սիրիայում շարունակվող բռնություններից տուժածներին։

Անցած տարվա մարտին Սիրիայում սկիզբ առած հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը, սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, արդեն գերազանցում է 26 հազարը, մեծամասնությունը` քաղաքացիական անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG