Մատչելիության հղումներ

Անցած մեկ շաբաթում` հրադադարի շուրջ 300 խախտում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի այսօրվա հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG