Մատչելիության հղումներ

Պայթեցման աշխատանքներ Երեւանի կրկեսի շենքում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Ոստիկանությունը տեղեկացնում են, որ այսօր ժամը 15։30-16։30-ի սահմաններում Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ Ագաթանգեղոսի 1 հասցեում։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը եւ ոստիկաններ։

Անվտանգության նկատառումներից ելնելով` տվյալ ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթեւեկությունը` սկսած Երեւանի քաղաքապետարանի, «Փեթակ» առեւտրի կենտրոնի եւ «Այրարատ» կինոթատրոնի մոտից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG