Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարները


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է հայ - ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխգործակցություն - 2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Ռուսաստանում Հայաստանի Զինված ուժերի ռազմական կցորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG