Մատչելիության հղումներ

Ժպտացող հայ զինվորների պաստառները պատռվել են


Լուսանկարը՝ Սերգեյ Չամանյանի

Լուսանկարը՝ Սերգեյ Չամանյանի

Երեկ երեկոյան Երեւանի Աբովյան պուրակում փակցված ժպտացող հայ զինվորների պաստառները այսօր պատռվել են անհայտ անձանց կողմից:

«Ժպտացող զինվորներ» նախաձեռնության հեղինակ Ալբերտ Պողոսյանին հայտնի չէ, թե ով է պատռել պաստառները, բայց ականատեսներից մեկը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է մի հոգի հեռացնում դրանք:

Ըստ ականատես Կարեն Պետրոսյանի` պատռողներից ոչ հեռու կանգնած են եղել մի քանի ավտոմեքենաներ:

Ալբերտ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատռված դիմանկարները նետվել են այնտեղ, որտեղ փակցված էին:

Ակցիայի հեղինակները զրուցել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ եւ վստահ են, որ պաստառները չեն հեռացվել քաղաքապետարանի որեւէ աշխատակցի կողմից:

Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի՝ «Ժպտացող զինվորներ» ակցիայի նպատակն էր կոտրել այն կարծրատիպը, թե բանակում զինվորները ճնշված են։ «Ես ինքս էլ ծառայել եմ ու գիտեմ, որ բոլոր զինվորներն էլ ժպտում են», - ավելի վաղ մեզ հետ զրույցում մանրամասնել էր այս նախաձեռնության հեղինակը։

Ժպտացող հայ զինվորների դիմանկարներ են փակցվել նաեւ Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG