Մատչելիության հղումներ

Տղամարդիկ հաղթեցին, կանայք պարտվեցին. վճռական հանդիպումը՝ Հունգարիայի հետ


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Նիդերլանդների թիմին, իսկ կանանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն։

Այսօրվա հաղթանակից հետո Հայաստանի շախմատիստները ամրապնդեցին իրենց դիրքերը առաջատար եռյակում եւ այժմ 17 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունեն առաջատար Չինաստանը եւ երրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանը, չորրորդ տեղում է Ուկրաինայի թիմը՝ 16 միավորով։

Հայաստանցի շախմատիստուհիները այսօրվա պարտությունից հետո 14 միավորով 10-րդ տեղում են եւ գործնականում զրկվեցին առաջին եռյակում տեղ գրավելու հնարավորությունից։ Այստեղ առաջատարներն Չինաստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան՝ համապատասխանաբար, 17-ական եւ 16 միավորով։

Վաղը օլիմպիադայում ընդմիջում է, վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները կկայանան կիրակի օրը։

Հայաստանցի տղամարդիկ վճռական հանդիպումը կանցկացնեն Հունգարիայի թիմի հետ, իսկ կանանց վերջին մրցակիցը այս օլիմպիադայում կլինի Լեհաստանի հավաքականը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG