Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը երկրորդ անգամ ստանձնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր տեղի ունեցավ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։

Երկրորդ անգամ ստանձնելով ԼՂ նախագահի պաշտոնը` Բակո Սահակյանը հանդիսավոր կերպով երդվեց. - «Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի»:

Երդմնակալության արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաեւ հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից:

Նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արաողությանը ներկա էին նաեւ ընտրությունների ընթացքում Բակո Սահակյանի հետ մրցող մյուս երկու թեկնածուները:

Արարողությանը ներկա էր նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG