Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի կենտրոնում տեղադրվել են ժպտացող զինվորների դիմանկարներ


Ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ են փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում եւ Աբովյան - Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում:

Նախաձեռնության հեղինակը լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանն է, ով միացել է ԱՄՆ-ում սկիզբ առած Inside Out Project ծրագրին, որի հիմնական գաղափարը փողոցային արվեստի միջոցով պատմություն պատմելն է: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր են իրականացված նախագծերը. Հայաստանում պաստառներին ժպտացող զինվորներն են, Շվեյցարիայում` տնից հազվադեդ դուրս եկող ծերունիները, մեկ այլ երկրում՝ բոլորովին այլ պատմություն:

«Ցանկանում էինք ցույց տալ, որ կարծրատիպ է այն, որ մեր զինվորները միշտ դեպրեսված են ու վատ տրամադրությամբ: Ես ինքս էլ ծառայել եմ ու գիտեմ, որ բոլոր զինվորներն էլ ժպտում են», - հայտնեց լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանը:

Փողոցում փակցված պաստառների լուսանկարները արդեն տարածվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG