Մատչելիության հղումներ

Ֆրանսուա Օլանդը վերահաստատել է իր հանձնառությունը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ

Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ֆրանսիայի քաղաքացի Արման Մխիթարյանի նամակին, ով երկրի ղեկավարին հարց էր ուղղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նոր օրինագիծ ներկայացնելու Օլանդի նախընտրական խոստման մասին:

Սեպտեմբերի 4-ին թվագրված Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տնօրենի կողմից ուղարկված նամակում նշված է, որ «Ֆրանսուա Օլանդը իր հանձնառությունը պետք է կատարի», եւ որ ուսումնասիրվում է նոր օրինագծի տեքստը:

«Ինչպես Դուք գիտեք, Սահմանադրական հանձնաժողովը որոշել էր, որ ներկայացված օրենքի առաջարկը չէր համապատասխանում Սահմանադրությանը: Հետեւաբար, անհրաժեշտ է գտնել մեկ այլ լուծում, այնպիսին, որը համապատասխանեցնի հիշողության պարտականությունը եւ հանրապետության օրենքները, որպեսզի Սահմանադրական հանձնաժողովի կողմից նոր մերժում չլինի», - ասված է նամակում:

Ֆրանսուա Օլանդի անունից Ֆրանսիայի նախագահի գրասենյակի ղեկավար Պիեռ Բենուղի կողմից ուղարկված նամակը հրապարակվել է «Արմենյուզ» կայքում:

Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG