Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի դեսպաններին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման, երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դիվանագետներին այսօր ընդունել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG