Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Չինաստանում. զոհվել է առնվազն 43 մարդ


Այսօր Չինաստանի հարավ-արեւմուտքում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 43 մարդ զոհվել է, եւս շուրջ 150-ը` վիրավորվել։ Այդ մասին հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Ցնցումներից, որոնցից ամենաուժեղը եղել է 5.7 մագնիտուդ հզորությամբ, տուժել են Յունան եւ Գուիժոու նահանգները։

Չինական «Սինխուա» պետական լրատվական գործակալության վկայությամբ` շուրջ 20 հազար շենք լրիվ կամ մասնակիորեն ավերվել է։

Յունանի սեյսմոլոգիական բյուրոն, իր հերթին, հաղորդել է նահանգում ավելի քան 100 հազար մարդու տարհանման մասին։

Չինաստանի հարավ-արեւմուտքում 2008 թվականի մայիսին տեղի ունեցած 8.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG