Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունեց Իրաքի փոխվարչապետին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական գործակցությունը, եւ ընդգծել է, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նա հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ - իրաքյան դարավոր բարեկամությունը:

Իրաքի փոխվարչապետը նշել է, որ տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական, եւ վերահաստատել է իր կառավարության որոշումը Երեւանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

Քննարկվել է մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է նաեւ իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մտքեր են փոխանակվել Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG