Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպական ԿԲ-ն ջանում է կանխել եվրոյի տապալումը


Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է գնել Իտալիայի, Իսպանիայի եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ գտնվող եվրագոտու այլ երկրների պարտատոմսերը։

Ծրագրի նպատակը այդ պետությունների համար նոր պարտքեր ստանալն ավելի դյուրին դարձնելն է եւ եվրոյի տապալումը կանխելը։

Այդ ծրագիրը քննադատում են Գերմանիայի քաղաքական գործիչները, ովքեր ասում են, թե այն կհանգեցնի սոսկ ուղղակի ֆինանսական օգնություն հատկացնելուն, քանի որ բանկը պարզապես ստիպված կլինի ավելացնել եվրոյի թողարկումը` նշված երկրների պարտքը մարելու համար։


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG