Մատչելիության հղումներ

Արտամետի դպրոցը` Գուրգեն Մարգարյանի անվան


Գուրգեն Մարգարյանի հուղարկավորության արարողությունը, 25-ը փետրվարի, 2004թ.
Գուրգեն Մարգարյանի հուղարկավորության արարողությունը, 25-ը փետրվարի, 2004թ.
Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը անվանակոչվել է Բուդապեշտում 2004 թվականին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ։

Այդ կապակցությամբ Հայաստանի կառավարությունը այսօր համապատասխան փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարեց փոփոխություն կատարել նաեւ «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունում եւ ապահովել դրա պետական գրանցումը։

Գուրգեն Մարգարյանի սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցին օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ իր երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG