Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը առաջադրեց Օբամային որպես դեմոկրատների թեկնածու


Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության համագումարում քիչ առաջ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պաշտոնապես առաջադրեց գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

Համագումարի շրջանակներում Օբաման պետք է տա իր պաշտոնական համաձայնությունը երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

Փոխնախագահի պաշտոնում դեմոկրատներն առաջադրում են գործող փոխնախագահ Ջո Բայդենին:

Անցած շաբաթ Հանրապետական կուսակցության համագումարը նախագահական ընտրութուններում առաջադրեց Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG