Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան նոտա է հղել Ֆրանսիային


Փարիզում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ նամակ` կրթության նախարարությանը, բողոքելով երկրի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման դեմ։

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը հղած նոտայում պնդել է, թե Հայոց ցեղասպանության մասին «պնդումները» չեն արտացոլում ճշմարտությունը, ֆրանսիական դպրոցական դասագրքերում այդ իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները «միակողմանի» են, հիմնված են «կեղծ» փաստերի վրա, Ֆրանսիայում ապրող թուրքերին մեծ անհարմարություններ է պատճառել կրթական ծրագրերում այդ թեմայի ընդգրկումը։

Ֆրանսիական պետությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG