Մատչելիության հղումներ

Հունգարիայի դեսպանը Բաքվում չէ


Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան ներկայումս Բաքվում չէ, ինչի պատճառով սոցցանցերում եւ բլոգներում տեղեկատվություն է տարածվել, որ պաշտոնական Բուդապեշտը հետ է կանչել իր դիվանագիտական առաքելության ղեկավարին։

Այդ կապակցությամբ 1news.az ինտերնետային պարբերականի հարցմանը Ադրբեջանում Հունգարիայի դեսպանությունից փոխանցել են, որ դեսպանը օգոստոսի սկզբից արձակուրդում է եւ Բաքու կվերադառնա սեպտեմբերի կեսերին։

Դիվանագիտական առաքելությունում ադրբեջանական լրատվական գործակալության անանուն աղբյուրը հերքել է դեսպանի հետկանչի մասին տեղեկատվությունը` վստահեցնելով, որ դեսպանությունը աշխատում է սովորական ռեժիմով։

Այսօր ավելի վաղ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությունն էր հերքել լուրերը, որ պաշտոնական Բուդապեշտը դիտարկում է Բաքվի հետ հարաբերությունները դադարեցնելու հարցը։ Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւը հայտնել էր, թե հանդիպում է ունեցել Հունգարիայի արտգործնախարարության պաշտոնյաների հետ, որոնք վստահեցրել են, որ նման մտադրություն չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG