Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ՍԴ է դիմել կենսաթոշակառուների խնդրով


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը:

Օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերջին փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը: Նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։ Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր երեք տարվա համար, ապա այժմ կենսաթոշակը վճարվում է միայն մեկ տարվա համար։ Մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվել է մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաեւ կատարվել է փոփոխություն աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ընդգծում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձության ուժի մերժման սկզբունքը ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի որոշումներով, մի շարք միջազգային պայմանագրերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG