Մատչելիության հղումներ

Գյումրիում նորակառույց բժշկական կենտրոն բացվեց


Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է Գյումրիի նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը:

Բժշկական կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: 210 մահճակալ ունեցող հիվանդանոցի կառուցման համար ծախսվել է 14 միլիոն դոլար: Գյումրիի երեք հիվանդանոց կտեղափոխվի այստեղ: Բժշկական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով է հագեցված: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը իր խոսքում նշեց, որ սա առաջին հիվանդանոցն է, որ կառուցվում է հիմքից:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրիկ Հերալին էլ ասաց, որ ՀԲ-ն շարունակելու է աշխատել առողջապահության նախարարության հետ, որպեսզի Հայաստանում հաղթահարվեն բժշկական ծառայությունների մատուցման խոչընդոտները:

«Հարկ է հիշատակել գրպանից կատարվող չափազանց մեծ ծախսերը, որոնք մինչ օրս շարունակում են խոչընդոտել առողջապահական հաստատությունների ծառայության որակին` Հայաստանի կարիքավոր բնակչության համար», - ընդգծեց Հերալին:

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG