Մատչելիության հղումներ

logo-print

Ախթալայի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեց Թումանյանի քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանը։

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկյանին փոխանցեցին, որ Կարեն Խաչիկյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել: Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժինն ահազանգ էր ստացել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա տեղի ունեցած հարձակման մասին։ Կարեն Խաչիկյանն, ըստ ոստիկանության, իմանալով դեպքի մասին, իր հորեղբոր որդի Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էին Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի բնակարանը, դիտավորյալ վնասել եւ մասամբ ոչնչացրել էին նրանց տան գույքը, հարվածներ հասցրել տան անդամներին: Կարեն Խաչիկյանը ձերբակալվել էր օգոստոսի 31-ին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG