Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում նոր ուսումնական տարում նորությունները շատ չեն


Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը

Երեւանի պետական համալսարանը այս տարի ունի մոտ 3600 նոր ուսանող, ինչը աննախադեպ մեծ թիվ է մայր բուհի համար:

Երեւանի պետական համալսարանը այս տարի ունի մոտ 3600 նոր ուսանող, ինչը աննախադեպ մեծ թիվ է մայր բուհի համար:

Համալսարանում նոր ուսումնական տարում նորությունները շատ չեն. դասախոսների աշխատավարձն է բարձրացել 10-20 հազար դրամով, չնայած դրան մեկ դրույքաչափի դիմաց ամենաբարձր վճարվող դասախոսի՝ պորֆեսորի աշխատավարձը ԵՊՀ-ում այս տարի կկազմի 175.000 դրամ, իսկ գիտական աստիճան չունեցող դասախոսը կստանա 100 հազար դրամ:

Մի շարք ֆակուլտետներում ուսման վարձը բարձրացել է 50 հազար դրամով, ինչի արդյունքում ԵՊՀ-ում ամենցածր ուսման վարձը 300 հազար դրամ է եւ գործում է 11 ֆակուլտետներում: Այս տարի նույնպես բուհը կընդունի հեռակա ուսուցմամբ ուսանողների: Այստեղ ուսման վարձեըը մի փոքր ավելի ցածր է:

«Մենք ուսման վարձերը վերջին տարիների ընթացքում համարյա չենք ավելացրել, մենք դրանով փորձում ենք լուծել սոցիալական խնդիր», - «Ազատություն» ռադիկայանի հետ զրույցում նշեց բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ-ում այս ուսումնական տարում թափուր տեղեր են մնացել Կենսաբանության, Քիմիայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում, թեեւ նշված ֆակուլտետներում ուսման վարձերը համեմատաբար ցածր են:

Համալսարանում մեծ պահանջակ վայելում են Իրավագիտության, Տնտեսագիտության, Ռոմանագերմանական բանասիրության եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքը վերջին տարիների ընթացքում մաս-մաս նորգվում էր, իսկ այս տարի ստացել է վերջնական նորգված տեսք:

Այս տարի էլ համալսարանում չի բարեփոխվել գրադարանը, որտեղ ուսանողները շարունակում են գրքեր պատվիրել դեռեւս խորհրդային տարիներին կիրառված ձեւով. ուսանողրեը փոքրիկ թերթիկների վրա գրում են պատվերը՝ նախ գիրքը գտնելով այբբենական կարգով դասավորված քարտարանում: Ապա պատվերի թերթիկը հանձնում են գրադարանավարին, ով թերթիկը քննում եթե այն լրացվել է անսխալ եւ հասկանալի ձեռագրով:

«Մենք ակտիվ համագործակցում ենք մեր արտասահմանյան մի շարք գորընկերների հետ գրադարանի հետ կապված, բայց պետք է ասեմ, որ [գրադարանը բարեփոխելը] շատ թանկ հաճույք է, բացի այդ եթե գրադարանի աշխատանքի նոր համակարգ ներդնենք ես պետք է 30-40 մարդ կրճատեմ», - ասաց ռեկտորը:

Համալսարանում առաջիկայում կրճատումներ եւ նոր կադրերով աշխատակազմի համալրում տեղի չի ունենա: Իսկ թափուր աշխատատեղ ունենալու դեպքում ԵՊՀ-ն հայտարարություն չի տարածի, այլ աշխատանքի կտեղավորի ցերեկային ուսուցմամբ ասպիրանտներին, հնարավորություն դեպքում` նաեւ հեռակա ասպիրանտուրան ավարտած լավ կադրերին տեղավորել աշխատանքի:

Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ-ն աշխատանքի հայտարարություն չի տարածում, որովհետեւ աշխատատեղեր շատ չունեն:

please wait
Embed

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG