Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի «Արմթեք» համաժողովն այս տարի նոյեմբերին կանցկացվի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտում` Սթերֆորդի համալսարանում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` «Արմթեք» 5-րդ համաժողովը «ձեւաչափով ու մասնակցության բարձր մակարդակով» էականորեն տարբերվելու է նախորդ համաժողովներից. - «Հայաստանի Հանրապետությունում հաճախ կազմակերպում ենք տարբեր գործարար համաժողովներ, հանդիպումներ, բայց, իհարկե, այստեղ մենք պետք է առանձնացնենք այն միջոցառումները, որոնք մենք կազմակերպում ենք հանրապետությունից դուրս: Ընտրվել է Սիլիկոնյան հովիտը, որովհետեւ դա այն տեղն է, որտեղ կենտրոնացված են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրական, գիտական, հետազոտական եւ կազմակերպչական կենտրոնները»:

Նոյեմբերի 14-15-ին Հայաստանի պետական, արդյունաբերական, կրթական հաստատությունների ներկայացուցիչները փորձելու են Սիլիկոնյան հովիտը որպես հարթակ օգտագործել` ներկայացնելու Հայաստանի ձեռքբերումները, նվաճումները եւ ռեսուրսները տեղեկատվության ոլորտում:

«Սա, իրոք, այն տեղն է եւ այն հարթակն է, որտեղից ավելի տեսանելի ու ավելի լսելի կլինի Հայաստանի ձայնը, ոլորտի ձայնը: Նաեւ հարմար է եւ ընկալելի է, որպեսզի մենք կարողանանք հնարավորին չափ շատ ընդգրկել մեր պոտենցիալ գործընկերներին եւ գլոբալ ընկերությունների ղեկավարներին», - ասաց նախարարը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ներկայացմամբ` առաջիկա «Արմթեք»-ը շեշտը դնելու է Հայաստանում նոր ներդրումներ ապահովելու վրա:

Արդեն ստացվել են մասնակցության մոտ մեկ տասնյակ հայտեր:

Նախարար Դավթյանի խոսքով` «Արմթեք»-ի անցկացումը ԱՄՆ-ում կարժենա մոտ 150 հազար դոլար: Շուրջ 17 հազար դոլար կտրամադրի Հայաստանի կառավարությունը, մնացած ծախսերը հոգալու են միջազգային կառույցները եւ մասնավոր ներդրողները, ինչը նախարարի խոսքով` հատկանշական է. - «Դա նշանակում է` ընկերություններին դա պետք է: Մենք սովորաբար եւ այսուհետ ցանկացած միջոցառում կազմակերպելու ենք եւ պետական ռեսուրսը ծախսվելու է միայն այն դեպքում, երբ կլինի մասնավորի մասնակցություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG