Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ-ի զորավարժությունը


Մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)` Հայաստանում նախատեսված «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Այդ մասին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ-ի զորավարժության նախապատրաստման եւ անցկացման նպատակով Հայաստանի նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի այսօրվա նիստի ժամանակ։

Սեպտեմբերի 15-19-ը անցկացվելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժությունները Բաղդասարյանը կարեւորել է` հաշվի առնելով դրանց անցկացման «հասարակական, քաղաքական եւ կոնկրետ կիրառական նշանակությունը»:

Զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները:

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG