Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». Ղարաբաղի անկախությունը ճանաչող նոր օրինագիծ


Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը այսօր խորհրդարանում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Խմբակցության մամուլի ծառայության փոխանցմամբ` օրենքի ընդունմամբ Հայաստանի կողմից իրավամբ կճանաչվի Ղարաբաղի փաստացի կարգավիճակը` «ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման ջատագով է եւ պարբերաբար համապատասխան օրինագծեր է ներկայացնում Ազգային ժողով, որոնք, սակայն, մինչ այժմ չեն արժանացել խորհրդարանի հավանությանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG