Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ-ի նոր նախագահը Դամասկոսում կհանդիպի Ասադին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նորանշանակ նախագահ Փիթեր Մորերը մտադիր է այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ այլ պաշտոնյաների հետ։

Հանդիպումների նպատակն է փորձել բարելավել քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները։

Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ընդդիմադիրները հայտնել են, որ կառավարական ուժերը երեկ մի շենք են ռմբահարել Հալեպում, ինչի արդյունքում սպանվել է առնվազն 18 մարդ։

Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ ալ-Բաբ քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով կանայք ու երեխաներ են զոհվել։ Մեքենայի պայթյուն է տեղի ունեցել նաեւ Դամասկոսի արվարձաններում. սպանվածների եւ վիրավորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա։

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը այս պայթյունների համար մեղադրում է ընդդիմադիրներին` վերջիններիս տալով «ահաբեկչական խմբավորում» որակումը։

Իրավապաշտպանների տվյալներով` Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն շուրջ 26 հազար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG