Մատչելիության հղումներ

Հայաստանի շախմատի հավաքականը վճռորոշ հանդիպում է անցկացնում


Հինգ անընդմեջ հաղթանակ տոնած շախմատի Հայաստանի օլիմպիական հավաքականը այսօր ամենածանր փորձությունն է անցկացնում: Վարկանիշային աղյուսակի առաջատարը` Ռուսաստանի թիմը եւս անցած օրերին պարտություն չի գրանցել:

Արդեն չորրորդ ժամը շարունակվող պայքարում առայժմ հաղթում է Ռուսաստանը1.5:0.5 հաշվով: Հայաստանի ընտրանու ծանր հրետանի համարվող Լեւոն Արոնյանը պարտություն կրեց Կրամնիկից, իսկ Վլադիմիր Հակոբյան Սերգեյ Կարյակին պարտիան էլ ոչ ոքի ավարտվեց: Երկու պարտիա դեռ ընթացքի մեջ է: Շախմատի տան փոխտնօրեն, սպորտի վարպետ Վրեժ Օրդյանի կարծիքով այսօրվա խաղը կարող է որոշիչ լինել Հայաստանի համար:

«Այսօր օլիմպիադայի կուլմինացիոն պահերից մեկն է, չի կարելի ասել` վճռորոշ, բախտորոշ, որովհետեւ դեռ հինգ հանդիպում կա, եւ ամեն տեսակ անակնկալներ կարող են լինել, ոչ մեկը ապահովագրված չէ անգամ ավելի ցածր վարկանիշով թիմերին պարտվելուց», - ասաց Օրդյանը:

Փորձառու շախմատիստի գնահատմամբ, այս խաղում հաղթելու իսկապես դժվար է, եւ անգամ ոչ ոքին Հայաստանի շախմատային ընտրանուն կարող է չեմպիոնի կոչում պարգեւել, քանի որ Հայաստանի հավաքականը կշարունակի պահպանել առաջատարի դիրքը:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG