Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Սաֆարովի ներման կապակցությամբ


 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Փարիզում ունեցած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (Միացյալ Նահանգներ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը հանդես են եկել հայտարարությամբ:

Համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են Ադրբեջանի իշխանությունների որոշումը` «2004 թվականին Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկում կրող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին»: Նրանք արտահայտել են իրենց «խորը մտահոգությունը եւ ափսոսանքը այն վնասի համար, որն այդ ներումը եւ հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձ հասցնում են խաղաղության գործընթացին եւ կողմերի փոխվստահությանը»:

Համանախագահները երկու նախարարների հետ հանդիպումներում վերահաստատել են, որ, ինչպես իրենց երկրների նախագահները նշել են հունիսի 19-ին Լոս Կաբոսում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Համանախագահները շարունակելու են կապ պահպանել կողմերի հետ` թուլացնելու լարվածությունն ու առաջ մղելու խաղաղության գործընթացը:
XS
SM
MD
LG