Մատչելիության հղումներ

Հունգարիայի ավետարանականները եւս զորակցում են հայ ժողովրդին


Երեկ Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում նրա ազատ արձակման առնչությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի եւ Հունգարիայի Ռեֆորմիստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի հղած գրության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման` դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը եւ մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը»:

Անհանդուրժելի նկատելով հանցագործի ազատ արձակումը` Հունգարիայի ավետարանական հարանվանությունները հույս են հայտնել, որ արդարությունը կվերականգնվի:

Ավելի վաղ հայ ժողովրդին իր զորակցությունն էր հայտնել Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ կարդինալ Փիթեր Էրդոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG