Մատչելիության հղումներ

logo-print

Երաժշտության, գեղանկարչության եւ վիդեոարտի միջոցով վաղը «Աբրահամյան» արվեստի կենտրոնում մի խումբ արվեստագետներ կփորձեն ներկայացնել Մեսրոպ Մաշտոցին՝ յուրաքանչյուրն իր արվեստի միջոցով:

Երգիչ, երգահան Վահան Արծրունին եւ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը կներկայացնեն Մաշտոցի 11 շարականները` ժամանակակից մշակմամբ:

Վահան Արծրունու խոսքով՝ ցուցահանդեսի հիմնական գաղափարը հետեւյալն է` Մաշտոցը թանգարանային նմուշ չէ, Մաշտոցը կենդանի գործոն է մեր մշակույթում:

«Այս ցուցահանդեսը գալիս է ապացուցելու, որ ե'ւ կերպարվեստի, ե'ւ երաժշտության հարթության մեջ Մաշտոցն աշխատում է` իր արտահայտումն ունենալով արվեստի ժամանակակից արտեֆակտների մեջ», - ասաց Վահան Արծրունին:

Գեղանկարիչ Աշոտ Ավագյանը Մաշտոցին ներկայացնելու է որմնանկարների միջոցով: Նա նշեց, որ «Մաշտոցն ու իր աշակերտները» թեմայով որմնանկարների վրա աշխատում է մեկ տարուց ավելի:

«Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը ինձ առաջարկեց այնտեղի պատերին որմնանկարներ անել Մաշտոցի թեմայով: Շինարարությունը շատ արագ էր գնում եւ հանձնման խնդիր կար, այդ պատճառով որմնանկարը փոխվեց պաննոյի: Բայց քանի որ տարբեր էսքիզներ կային արված, ես որոշեցի շարունակել այս թեման եւ տուրքը Մաշտոցին, որ ես իմ մեջ պետք է տայի, կարծես իրականացավ», - նշեց Աշոտ Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG