Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում


Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Նիստը կգումարվի չորեքշաբթի օրը:

Այդ առիթով Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արտահերթ նիստ հրավիրելու որոշումն ընդունվել է միաձայն, բոլոր խմբակցությունները հավանության են արժանացրել առաջարկը:

Արտահերթ նիստի արդյունքներով խորհրդարանը կհրապարակի իր միասնական դիրքորոշումը իրավիճակի եւ հետագա գործընթացների առնչությամբ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG