Մատչելիության հղումներ

Ռուսաստանը քննադատում է Ադրբեջանին եւ Հունգարիային


«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանում խորը մտահոգությամբ են ընկալվել հաղորդագրությունները Հունգարիայում 2004 թվականին հայ սպայի առանձնակի դաժանությամբ կատարած սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ.Սաֆարովին Բաքվի կողմից ներում շնորհելու, ինչպես նաեւ դրան նախորդած` նրան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Համարում ենք, որ ադրբեջանական, ինչպես եւ հունգարական իշխանությունների այդ գործողությունները հակասում են միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գծով, ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը` ամփոփելով. - «Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակին ամենամոտ ժամանակներս համապատասխան գնահատական կտրվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG